Մամուլ

«Այսօր մի տեղեկանք ներկայացրին ինձ, հույս ունեմ՝ ճշգրիտ է». Փաշինյան

«Այսօր մի տեղեկանք ներկայացրին ինձ, հույս ունեմ՝ ճշգրիտ է». Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Ադրբեջանը ՀՀ-ում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ.

«Այսօր մի տեղեկանք ներկայացրին ինձ: Հայաստանյան՝ ձեզ հայտնի ընդդիմադիր շրջանակներին պատկանող օգտատերերը լայնորեն տարածել են այն տեսանյութերը սահմանային միջադեպերի, որոնք տարածել են ադբեջանական շրջանակները ու եղել են նաև տեսանյութեր, որտեղ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներն են ոչ հրազենային գործադրմամբ հետ մղել ադրբեջանցի զինվորներին ու այդ նույն շրջանակներն այդ տեսանյութերը չեն տարածել՝ բոյկոտել են…

mijadep verin shorja

Հետո էդ մարդիկ ասում են՝ բանակի կողքին ենք: Սա նշանակում է, որ ՀՀ-ում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»:

Փաշինյանի խոսքով առաջարկվել է երկու տարբերակ։

«Առաջարկել ենք երկու տարբերակ՝ կա՛մ զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում ստորագրումը՝ համաձայնեցված թղթի, կա՛մ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացում են դուրս գալիս ադրբեջանական զորքերը»,- խոսելով աշխատանքային փաստաթղթի մասին՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ փաստաթղթի հետ կապված նոր բան տեղի չի ունեցել:

Կիսվել էջում