Մամուլ

«Հայրենիք» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվացող անցնող տղամարդը․ վերջինս տեղում մահացել է

«Հայրենիք» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվացող անցնող տղամարդը․ վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամ՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում 59-ամյա Բորիկ Մ-ն իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

hayreniq vraert

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվոմ է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով այն դեպքում, երբ իր՝ անցնելու վայրում կա ստորգետնյա անցում։

Իսկ վրաերթ կատարած վարորդն էլ ասում էր, ինքն է հարվածել հետիոտնին, սակայն հետո մեկ այլ ավտոմեքենա է վրաերթի ենթարկել։

Կիսվել էջում