ԱշխարհՏեսանյութ

Հայերը վրեժխնդիր են եղել ու Մոսկվայում ադրբեջանական ռեստորան ջարդուխուրդ արել (Տեսանյութ)

Հայերը վրեժխնդիր են եղել ու Մոսկվայում ադրբեջանական ռեստորան ջարդուխուրդ արել (Տեսանյութ)

Այս գիշեր մի խումբ հայեր մտել են Մոսկվայում գործող ադրբեջանական «1001 գիշեր» ռեստորան։ Ի պատասխան ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կիրառված բռնությունների։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր Մոսկվայում քաոսային իրավիճակ է ստեղծվել. Ադրբեջանցիները հարձակվել են միայնակ գտնվող հայերի վրա՝ ծեծել, ջարդել մեքենաները:

Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգաններն իրենց մայրենի լեզվով խոսելով, ծեծում հայերին, որոնք նրանց դեմ առ դեմ էին հայտնվել միայնակ:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն սկսել են ակտիվ գործողություններ իրականացնել ու ձերբակալել բռնարար ադրբեջանցիներին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով