Ազատ խոսք

«Բաց նամակ էն Հայերին ովքեր մտածում են գիշերվա Մոսկվայի դեպքերը առաջինը մենք ենք սկսել»

«Բաց նամակ էն Հայերին ովքեր մտածում են գիշերվա Մոսկվայի դեպքերը առաջինը մենք ենք սկսել»

Հայկ Ալեքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Բաց նամակ էն Հայերին ովքեր մտածում են գիշերվա Մոսկվայի դեպքերը առաջինը մենք ենք սկսել

Առաջինը սկսել են ադրբեջանցիները դեռ 32 տարի առաջ Սումգայիթում, առաջինը սկսել են ադրբեջանցիները դեռ 28 տարի առաջ Արցախում, առաջինը սկսել են ադրբեջանցիները 2014 թվականին, երբ զոհվեց սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, առաջինը սկսել են ադրբեջանցիները 2016 թվականին ապրիլյան պատերազմը և վերջապես առաջինը սկսել են ադրբեջանցիները 2020 թվականին հրետակոծելով Տավուշի մարզը…

Իսկ եթե ավելի ետ գնանք ունենք 1915 թվական…մի ձևացեք սուրբ, բոլորս էլ դեմ ենք պատերազմին ու ոչ ոք չի ուզում, բայց ունենք էն ինչ ունենք,չ եք մեռնի որ ադրբեջանցի ընկերներ չունենաք ու խաղաղ ցուցարարներ համարեք էն ազգին ումից մենք պաշտպանում ենք մեր հողը, մեր ջուրը ու մեր երեխաներին։

Մենք չենք սկսում առաջինը»:

Կիսվել նյութով