Ազատ խոսք

Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը. Ռուբեն Մելիքյան

Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը, – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը։

Նրան վերագրվող հանցագործության նկարագրության՝ իրավաբանական բառակույտի հետևում «անզեն աչքը» չի նկատի մի կարևոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քրօր 314 հոդված), որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել։

Անգամ եթե դատապարտվի դատարանի կողմից։ Ինչու՞: Որովհետև բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը։

Իսկ այս պարագայում անձը կարո՞ղ է իրավաչափորեն ձերբակալվել։ Իհարկե՝ ոչ։

Ու այս պայմաններում կարո՞ղ է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է։

Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ»։

Կիսվել նյութով