ՄամուլՏեսանյութ

Հայաստանը Հնդկաստանից հրետանային համակարգ է գնել. Արտյոմ Երկանյան

Հայաստանը Հնդկաստանից հրետանային համակարգ է գնել. Արտյոմ Երկանյան

Հնդկաստանի ու Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր` ժամանակակից հրետանային համակարգերի գնման վերաբերյալ: Տեղեկությունն այս մասին տարածում են հնդկական լրատվամիջացները` վկայակոչելով Պաշտպանության նախարարության հավաստի աղբյուրները:

Այս մասին Շանթ հեռուստաընկերության եթերում ասել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

«Այսօր առավոտյան հնդկական ռազմարդյունաբերական «Հառաթ Ֆոռչ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն իր դուստր ընկերություններից մեկը պատվեր է ստացել հրետանային համակարգերի մատակարարման վերաբերյալ:

Այս գործարքն իրականանալու է երեք տարիների ընթացքում: Այս հայտարարության մեջ չի շեշտվել երկիրը, որին պետք է մատակարարվի այդ զենքը, ոչ էլ կոնկրետ զինատեսակները, բայց Հնդկաստանի լրագրողները՝ մեր գործընկերները պարզել են, որ գնողը Հայաստանն է, իսկ մատակարարվող զենքը՝ 155մմ Հաուբիցներ են:

Այս տեղեկությունը հաստատում են մի շարք լրատվամիջոցներ, առաջինն այն տարածել է Բիզնես ստանդարտ պարբերականը:

Պարզվում է, որ այս գործարքն իրականում վաղուց է կնքվել, բայց պաշտոնապես հաստատվել է միայն այն բանից հետո, երբ գործարքին դրական եզրակացություն է տվել Հնդկաստանի Արժեթղթերի խորհուրդը, դա է օրենքի պահանջը:

Կոնկրետ այդ Հաուբիցների մասին հայտնի է, որ դրանք տեղադրվում են բեռնատար մեքենաների վրա, կարող են թիրախը խոցել մինչև 48 կմ հեռավորությունից, և 50 վրկ.-ում կարող են արձակել 6 հրթիռ: Այն նաև փորձարկված զենք է:»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Սա արդեն երկրորդ խոշոր ռազմական գործարքն է Հնդկաստանի հետ վերջին ամիսների ընթացքում: Ինչի՞ շնորհիվ է ստացվել այնպես, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանի թիվ մեկ գործնկերը զենքի գնման ծավալներով.

Մանրամասները՝ Shantnews-ի տեսանյութում

Share