Աշխարհ

«Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի». Ալիևը` ՀՀ իշխանություններին

«Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի». Ալիևը` ՀՀ իշխանություններին

Իլհամ Ալիևը ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե իբր «Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել, ինչից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»:

Ալիևը նշել է նաև, թե ՀԱՊԿ-ի անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ղազախստանն ու Ղրղզստանն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին այլ միջազգային կազմակերպությունների՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»:

Ալիևի խոսքով` ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ «Հայաստանը պետք է հիշի, թե ինչպես է վիրավորել այդ կառույցը` առանց համաձայնեցնելու մյուս երկրների հետ ձերբակալելով կառույցի գլխավոր քարտուղարին»:

«Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ դիմելով ՀՀ ղեկավարությանը:

Share