Աշխարհ

Կորոնավիրուսը սկսում է լրջորեն տարածվել աշխարհով

Արդեն կորոնավիրուսով վարակվել է շուրջ 15 հազար մարդ, նրանց մեծ մասը՝ Չինաստանում:

Կորոնավիրուսը գնալով տարածվում է նաև այլ երկրներում:

Մի շարք պետություններում արդեն պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։

Ճապոնիա, Թաիլանդ, Մակաո, ԱՄՆ, Հոնկոնգ, Ավստրալիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Մալայզիա, Վիետնամ, Կանադա, Ֆրանսիա, Նեպալ, Կամբոջա, Գերմանիա, Շրի-Լանկա, ԱՄԷ, Ֆինլանդիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Ռուսաստան:

coronavirus

Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։

Նշենք, որ կորոնավիրուս առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին, Չինաստանի Ուհան քաղաքում՝ թոքաբորբի բռնկման հետևանքով։

Կորոնավիրուս խոցում է մարդկանց ու տնային կենդանիներին, ազդում է շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի, նյարդային համակարգի վրա։

Bavnews.am-ը զրուցեց Չինաստանում բնակվող մեր հայրենակցուհու հետ։ Փորձեցինք նրանից պարզել՝ Չինաստանում ինչ իրավիճակ է տիրում, կապված վերջին շրջանում այնտեղ բռնկված նոր մահացու կորոնավիրուսի հետ։

Նրա խոսքով առաջիկա 2 շաբաթների ընթացքում նոր թափ պիտի ստանա վիրուսը։

Նա փոխանցեց մեզ, որ գտել են մի դեղամիջոց և փորձարկել են, ասում են՝ էֆեկտիվ է, օգնել է մեկին»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում գտնվող Չինաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայությունը հերքվել է։

Կիսվել էջում