Ազատ խոսք

«Ահա, թե ինչպես է բարեփոխվում վարչապետին կից ոստիկանությունը». Ժաննա Ալեքսանյան

«Ահա, թե ինչպես է բարեփոխվում վարչապետին կից ոստիկանությունը». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զինվորի կյանքի համար պատասխանատուները ոստիկանություն են տարել պանված զինծառայողի հարազատներին զսպելու, ընդ որում՝ կարմիր բերետավորներ:

Ամոթ և խայտառակություն: Սա ինձ հիշեցրեց տարիներ առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան դեպքը, երբ Վերին Գետաշեն գյուղը նրա դին բերում էր Երևան՝ կառավարության շենք:

Գյուղացիների ճանապարհը կտրել էին Վովայի հրոսակները, ծեծել գյուղացիներին, շուռ տվել դագաղը…:

Ահա, թե ինչպես է բարեփոխվում վարչապետին կից ոստիկանությունը: Նախ, հայրենիքի ծառայությանը մեկնած զինվորին են պանում, ապա հարազատներին բիրտ ուժով զսպում:

Բայց դուք եք պանել զինվորին, գնացեք առանց ծպտուն հանելու խոնարվեք զինվորի ընտանիքի և նրա հարազատների առջև: Վերջապես գիտակցեք ձեր պատասխանատվությունը»:

Կիսվել նյութով