Ազատ խոսք

Ժամանակն է, որպեսզի բանակի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվեն իրենց ուսադիրներից․ Սուրեն Սուրենյանց

Ժամանակն է, որպեսզի բանակի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվեն իրենց ուսադիրներից․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բանակում տեղի ունեցող բարեփոխումները որևէ մեկս կասկածի տակ չի դնում, սակայն ակնհայտ է, որ զինված ուժերում դարձյալ պահպանվում են հանցավոր բարքերը, ինչի հետևանքով մենք խաղաղ պայմաններում կորցնում ենք զինվորներ՝ պանությունների կամ ինքնապանությունների հետևանքով։

Սա իրական աղետ է, ինքնաոչնչացման ռեժիմ, որը զրոյացնում է բանակում տեղի ունեցող բոլոր բարեփոխումները։

Երևի ժամանակն է, որպեսզի բանակի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվեն իրենց պաշտոններից, ուսադիրներից։

Հակառակ պարագայում՝ այնպիսի տպավորություն է, որ ոմանք սաբոտաժ են իրականացնում երկրի իշխանության, վարչապետի դեմ»:

Կիսվել նյութով