Մամուլ

Կոտրել են Սուրբ Ղազար եկեղեցու բակում տեղադրված, Հայաստանում միակ՝ Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը

Կոտրել են Սուրբ Ղազար եկեղեցու բակում տեղադրված, Հայաստանում միակ՝ Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, անհայտ անձը կամ անձինք՝ եթե կարելի է անձ կամ անձինք համարել, սրբապղծություն և վանդալիզմ են իրականացրել Արմավիրի մարզում:

Ինչպես Մեծամոր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը կամ տականքները կոտրել են Հայաստանում տեղադրված միակ՝ Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը, որը տեղադրված է Մեծամոր քաղաքի Սուրբ Ղազար եկեղեցու տարածքում:

Չգիտես՝ ո՞ր մի թուրքացած հայի ձեռքն է գնացել նման սրբապղծության ու հիմա ոստիկանությունը պետք է օպերատիվորեն բացահայտի տեղի ունեցած վանդալիզմը և կատարողին կամ կատարողներին ենթարկեն քրեական պատասխանատվության, իսկ դատարանն էլ խստագույն պատժի արժանացնի:

Հիսուս Քրիստոսի արձանի նախկին տեսքը

Հիսուս արձան
Կիսվել էջում