Շոու-բիզնես

Կոչ եմ անում մեծահարուստ հայրենակիցներիս, ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին. Ներսիկ Իսպիրյան

Կոչ եմ անում մեծահարուստ հայրենակիցներիս, ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին. Ներսիկ Իսպիրյան

ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորև.

«Կոչս համայն հայության

Նախ խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին… հազար փառք…

Վիրավորներին շուտափույթ ապաքինում…

Մեր առյուծների շնորհիվ կասեցվեց թշնամին. բայց…

Կոչս և խնդրանքս եմ ուղղում Հայաստանում և աշխարհում ապրող մեծահարուստ և հնարավորություն ունեցող հայրենակիցներիս: Թշնամին ընդամենը 60 կմ է հեռու Երևանից… տասնյակ հազարավոր զորք՝ մինչև ատամները զինված ու հային աշխարհի երեսից ջնջելու նպատակով սպասում է հարձակման…

Ներսիկ Իսպիրյան

Խնդրանքս. Ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին…թողեք բոլոր տարաձայնություններն այս պահին…

Սիրելի հայրենակի´ց, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով, թե ինչքան ես սիրում հայրենիքդ, թե` ինչերի ես պատրաստ… լուռ սիրի՛ր և պե´տք եղիր… մի փնովիր և ատիր ուրիշ հայրենակցիդ` ինքդ տանը նստած, որ նա դեռ չի գնացել սահման ու չի զոհվել…

Վանենք չարն ու նախանձը մեր մեջից… Համախմբվենք …միմյանց լրացնենք…Աստծով լցվենք…զգոն լինենք…մի բռունցք դառնանք…թշնամին սարսափում է հայի միասնությունից…

Հավատում եմ `ՀԱՅԸ դիմակայելու է այս փորձությանը… ՀԱՅԸ սատկացնելու է իրեն ջնջելու երազանքով, իր տան վրա եկող թշնամուն.. ՀԱՅՆ ապրելու է…արարելու է… Մոտ է օրը արդարության վերականգման…մոտ է օրը ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

Աստված պահապան մեր զինվորների´ն… տղերք չպակասեք…»:

Կիսվել նյութով