Մամուլ

Կնոջս թիրախավորելը՝ ծայրահեղ անբարո վարմունք է․ Ռուբեն Մելիքյան

Կնոջս թիրախավորելը՝ ծայրահեղ անբարո վարմունք է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է կնոջ, դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը։

Այս մասին Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ հարվածելու նպատակով (դիմացից էլ, թիկունքից էլ) կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է։

Առաջնորդվել ու առաջնորդվում եմ «ամեն մեկի հատուցումը լինելու է ըստ իր արդարության» սկզբունքով, և բազմիցս տեսել եմ այդ սկզբունքի անշեղ գործողությունը։ Էլի եմ տեսնելու։ Բայց դա՝ հետո։

Իսկ հիմա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ջերմ խոսքերի համար»,-նշել է նա։

Կիսվել նյութով