Մամուլ

Կինը կեղծ անձնագրով և կեղծ ամուսնության վկայականով գնացել է կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության. ՔԿՀ

Կինը կեղծ անձնագրով և կեղծ ամուսնության վկայականով գնացել է կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության. ՔԿՀ

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի բաժինը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և նույն հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տեղեկությունները, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին ձերբակալել են քաղաքացուհու, որը ենթադրյալ կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով եկել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության:

կորոնավիրուս բանտ

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել նյութով