Մամուլ

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

Այցը տեղի է ունեցել նոյեմբերին: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին եւ օգնել են կապվել ընտանիքների հետ:

Ամատունին ասաց, որ գաղտնիությունից ելնելով չի կարող նշել, թե քանի գերիներին են այցելել կոմիտեի աշխատակիցները:

Կիսվել էջում