Մամուլ

Կառավարական առանձնատների մոտ ոստիկանական մեծ ուժեր են

Կառավարական առանձնատների մոտ ոստիկանական մեծ ուժեր են

Hraparak.am-ը գրում է․ «Ազատագրական շարժումը» շարունակում է քայլերթը մայրաքաղաքի փողոցներում։ Այժմ շարժումը հասել է կառավարական առանձնատների դիմաց , որտեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

«Անհայրենիք, անհայրենիք, անհայրենիք»,- վանկարկում են շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները։

sharjum

Հիշեցնենք՝ շարժման երեք հիմնական պահանջներն են՝ հանրայնացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, թշնամուն Սյունիքով միջանցք չտրամադրել և զինել բանակը։

«Կառավարությունը պետք է հրապարակային ասի, թե ինչ է քննարկում թշնամու հետ։ Թույլ չտալ որեւէ միջանցքի կամ ճանապարհի գոյությունը, որը կանցնի ՀՀ տարածքով, եւ Ադրբեջանը կմիացնի Նախիջեւանին։

Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին պահել, սադրիչ գործողություններ իրականցնել Հայաստանի նկատմամբ, համաձա՞յն եք, որ նույնիսկ ճանապարհի անվան տակ ադրբեջանցիները անցնեն մեր երկրով, համաձա՞յն եք գլուխներդ կախել ադրբեջանցիներ առաջ մեր երկրի տարածքով, Նիկոլը մեզ դրան է տանում, որովհետեւ ինքը գլուխ է կախում Ադրբեջանի առաջ»,– հայտարարեց Նաիրի Հոխիկյանը։

Նրա խոսքով, եթե այս իշխանությունները չկատարեն այդ պահանջները, ապա նրանք այլեւս չպետք է իշխանություն լինեն։

Կիսվել էջում