Մամուլ

«Չկա մանրամասներ հայտնելու». Ծավի համայնքապետը՝ ջրի սնդիկի ավելացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին Առողջապահության նախարարությունը հորդորել է Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ ջրի օգտագործումից՝ ինչպես խմելու, այնպես էլ կենցաղային նպատակներով։

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում են իրականացրել։ Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։

Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ArmLur.am-ը կապ է հաստատել Ծավի համայնքապետ Արմեն Ալեքսանյանի հետ։

Համայնքապետը մեր հարցին, թե արդյոք մանրամասներ ունի հայտնելու, պատասխանեց․

— Չկա մանրամասներ հայտնելու, ոչ մի բան չկա էս պահին։

Երբ հետաքրքրվեցինք՝ արդյոք գիտե՞ք, թե որն է խնդրի պատճառը, համայնքապետը պատասխանեց․

— Հաջողություն։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Կիսվեք ձեր էջում