«Ծանր ու դժբախտ օրեր լինելու են հաստատ»․ Արուսիկ Տիգրանյանը կարևոր ուղերձ է հղել
Արուսիկ Տիգրանյանը նոր հրապարակմամբ կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։
Այս անգամ նա ամուսնու հետ մեկնել է հանգստի և իր հետևորդների հետ կիսվել է ջերմ ու դրական տրամադրությամբ լի գեղեցիկ լուսանկարներով։
Հրապարակման ամենաուշագրավ հատվածը կից գրառումն էր, որտեղ նա անդրադարձել է կյանքի դժվարություններին և այն գաղափարին, որ երջանիկ պահերը պետք է ստեղծել սեփական ուժերով։
«Ծանր, դժվար, դժբախտ ու տխուր օրեր մեր կյանքում լինելու են հաստատ` անկախ մեր կամքից:
Աշխարհում էնքան շատ կան դրանց նպաստող դեմքեր ու դեպքեր։
Իսկ այ երջանիկ օրերը ստեղծելը մեր գործն ա, ու ցանկացած հնարավորութնուն բաց թողնելը` հիմարություն։
Երջանիկ են նրանք, ովքեր ուղղակի կոմպենսացնում են աղետները սիրուն պահերով։ Էս իմ ակտուալ հավատամքն ա»,- գրել է նա։


