Մեքենայով մտել են թաղամաս ու կրակել բնակիչների վրա. 12 մարդ զոհվել է
ՀԱՀ Յոհանեսբուրգ քաղաքի արվարձաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է տասներկու մարդ։
Եվս ինը անձ ստացել են հրազենային վնասվածքներ։ Ութ տղամարդ և երեք կին, ըստ տվյալների, մահացել են դեպքի վայրում։
Մեկ տղամարդ ավելի ուշ՝ հիվանդանոցում, մահացել է ստացած վնասվածքներից։
Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր են ժամանել 10 զինված տղամարդիկ՝ սպիտակ Toyota Quantum մակնիշի մեքենայով։
Նրանք մուտք են գործել թաղամասի տարածք և սկսել են կրակել բնակիչների ուղղությամբ, որից հետո դիմել են փախուստի և թաքնվել են։
Հարձակման պատճառները դեռևս հայտնի չեն։
Նույնպես դեռևս տեղեկություններ չկան այն մասին, որ հրաձգության մասնակիցներից որևէ մեկը ձերբակալված լինի։


