Մամուլ

Ծաղկաձորում՝ 21-ամյա վարորդը Peugeot-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նրան տեղափոխել են հիվանդանոց

Ծաղկաձորում՝ 21-ամյա վարորդը Peugeot-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նրան տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վահան Հունանյանը իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցով դեպի Հրազդան քաղաք ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

avtovtar

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում  հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հունանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Կոտայքի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Կիսվել նյութով