Մամուլ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ԱԱԾ զորամասի աշխատակիցը, Nissan XTrail-ով Ստեփանավանի ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ԱԱԾ զորամասի աշխատակիցը, Nissan XTrail-ով Ստեփանավանի ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորանների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 44-ամյա Նորայր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

Դեպքի վայրե  ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։

nissan x trail

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Նորայր Մ-ն ծառայում է ՀՀ Ագային անվտանգության ծառայության Ն զորամասում։

Կիսվել նյութով