Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում. Ռուբեն Հայրապետյանի տան մոտ բախվել են Nissan-ն ու Reno-ն. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. Ռուբեն Հայրապետյանի տան մոտ բախվել են Nissan-ն ու Reno-ն. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևան քաղաքի բնակիչներ 45-ամյա Սմբատ Պողոսյանի վարած Nissan մակնիշի և 27-ամյա Յուրի Մուսայելյանի վարած Reno մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներն մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

avtovtar ruben

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Reno-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում