Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում. «Երևան պարկ»-ի դիմաց բախվել են Opel Zafira-ն ու «06»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է

Խոշոր ավտովթար Երևանում. «Երևան պարկ»-ի դիմաց բախվել են Opel Zafira-ն ու «06»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է

Shamshyan.com-ը գրում է Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան պարկ»-ի դիմաց, բախվել են Opel Zafira և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով բաժանարար գոտում գտնվող կանաչ գազոնի վրայով,ապա բախվել բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդին ու նրա ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Արսեն Գևորգյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

opel 06

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր, երբ պարեկներն ու փրկարարները վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» ԲԿ։Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում 3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը, պարեկներ Նարեկ Մխիթարյանն ու Գրիգոր Սարգսյանը։

Գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի հանձնարարականով պարեկ Ռաֆայել Կիզիրյանը սթափության փորձաքննության ենթարկեց Opel-ի վարորդին, ով եղել է սթափ։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչակամ վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են պարեկային  ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում