Մամուլ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան մի քանի պտույտ շրջվելով շուռ է եկել. ընտանիքի անդամներն, այդ թվում երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան մի քանի պտույտ շրջվելով շուռ է եկել. ընտանիքի անդամներն, այդ թվում երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նինա Ի.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Նինա Ի.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Մարիամ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Է.Խ.-ն, 7-ամյա Ռ. Խ.-ն և 18-ամյա Մ.Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

hyundai elantra 1

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են:

Կիսվել էջում