Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Վահագնի թաղամասի դիմաց. 41-ամյա վարորդը Ford Mustang-ով տապալել է էլեկտրասյունը, կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Վահագնի թաղամասի դիմաց. 41-ամյա վարորդը Ford Mustang-ով տապալել է էլեկտրասյունը, կա վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Պետրոսյանը իր վարած Ford Mustang մակնիշի 30 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Սեյրան Ալեքսանյանը։

shtap ognutyun ain

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «ԵրՔաղԼույս»-ի ներկայացուցիչները, ովքեր այս պահից ձեռնարկոմ են անհրաժեշտ գործողություններ՝ կոտրված էլեկտրասյունը և լուսատուները վերականգնելու ուղղությամբ։

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել նյութով