Մամուլ

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելու․ Արշավիր Ղարամյան (ֆոտո)

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելու․ Արշավիր Ղարամյան

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կեցցե հայ զորականը։ Երկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ շրջանառելով՝ այսօր կեսօրին ադրբեջանցիները իրական փորձ կատարեցին և բացահայտ գրոհով հրետանու աջակցությամբ փորձեցին գրավել մեր մարտական հենակետերից մեկը Տավուշի ուղղությամբ, ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց և ցավոտ հակահարված տալով (2 սպանված և 5 ծանր վիրավոր) ստիպեց ադրբեջանցիներին հետ նահանջել ելման դիրքեր:

Հ.Գ. Դեռևս 2017 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեր տղաների աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը կահավորվել էր ժամանակակից տեսադիտարկման համակարգերով, կարծում եմ խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելուն»:

Կիսվել նյութով