ՄամուլՏեսանյութ

Լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը՝ մարզահամերգային համալիրում (Տեսանյութ)

Լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը՝ մարզահամերգային համալիրում (Տեսանյութ)

Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին:

Նրա հոգեհանգիստը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին:

komandos

Տեր-Թադևոսյանների ընտանիքի խնդրանքն է՝ ծաղկեսպասկների համար նախատեսված գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Նշենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

81-ամյա Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում