Աշխարհ

Իտալիայում ուղղաթիռի վթարի է հետևանքով թուրք գործարարներ են զոհվել

Իտալիայում ուղղաթիռի վթարի է հետևանքով թուրք գործարարներ են զոհվել

Իտալիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով հինգ մարդ է զոհվել, շաբաթ օրը հայտնել է շրջանի նահանգապետը, իսկ երկու ուղեւորներ դեռ անհետ կորած են համարվում ուղղաթիռի՝ ռադարների էկրաններից երկու օր անց անհետանալուց հետո, հայտնում է Reuters-ը։

Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջիանին ֆեյսբուքում գրել է, որ ուղղաթիռը կործանվել է լեռնային տեղանքում՝ Տոսկանայի եւ Էմիլիա Ռոմանիա շրջանի միջեւ։ Հինգ մահացածների դիերը հայտնաբերվել են շաբաթ օրը։

uxxatir korcanvel

Ուղղաթիռը հինգշաբթի թռել էր Տոսկանայի Լուկա քաղաքից եւ շարժվում էր դեպի հյուսիսային Տրեւիզո քաղաք, երբ անհետացավ ռադարների էկրաններից վատ եղանակային պայմանների պատճառով:

Ուղղաթիռում յոթ մարդ կար, այդ թվում՝ չորս թուրք գործարար, որոնք աշխատում էին թուրքական խոշոր արդյունաբերական Eczacibasi խմբի դուստր ձեռնարկությունում՝ Eczacibasi Consumer Products-ում։ Նրանք Իտալիայում մասնակցում էին թղթի տեխնոլոգիաների ցուցահանդեսին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Լիբանանի պետական ​​NNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մյուս երկու ուղեւորները լիբանանցի էին:

Կիսվել նյութով