Ազատ խոսք

Ալիևը ճիշտ դուրս եկավ միջանցքի հարցում. Հայկ Մանասյան

Ալիևը ճիշտ դուրս եկավ միջանցքի հարցում. Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ալիևը ճիշտ դուրս եկավ միջանցքի հարցում, իսկ Նիկոլենք գլուխ էին արդուկում։

Եվ այսպես, Լավրովը նշեց, Միրզոյանը չհակառակվեց, որ Ադրբեջանի համար ՀՀ-ով ճանապարհ է լինելու պարզեցված ռեժիմով, առանց հստակեցնելու թե ինչ է այդ, իսկ ավելի ստույգ, թե որքան պարզեցված։

Բայց եթե Վրաստանի ու Իրանի համար ՀՀ տարածքով անցնելը մի ռեժիմ է ենթադրում, իսկ Ադրբեջանի համար արտոնյալ, ապա դա ինչ է, եթե ոչ միջանցք։ Ասեմ ավելին, եթե ՀՀ քաղաքացին ՀՀ-ից դեպի Վրաստան կամ դեպի Իրան, կամ օդանավակայանից ցանկացած երկիր գնալիս, կամ ՀՀ-ով տրազիտով անցնելիս ենթարկվում է որոշակի ստանդարտ ընթացակարգերի, իսկ ադրբեջանցին այդ ընթացակարգերից ավելի դյուրին, պարզեցված, այսինքն արտոնյալ պայմաններով է գնալու և գալու, ապա դա ինչ է, եթե ոչ միջանցք։

Էստեղ որպես խայծ նշվում է այն, թե իբր այդ միջանցքը լինելու է առանց ՀՀ սուվերենության խախտման։ Բայց եկեք դիտարկենք Լաչինի միջանցքը, արդյո՞ք այնտեղ կա Ադրբեջանի սուվերենության խախտում, կա՞ մի երկիր աշխարհում, ով չի ընդունում թե Լաչինը Ադրբեջանինն է, լինի դա ՌԴ, ԱՄՆ, Ադրբեջան, թե Նիկոլի Հայաստան։

Բոլորն էլ Լաչինը համարում են Ադրբեջանինը, իսկ Լաչինի միջանցքը` ինչպես և ողջ Ղարաբաղը, հենց ինքը Պուտինն է ճանաչում որպես Ադրբեջան։

berdzor lachin

Նույն հաջողությամբ էլ ալամ աշխարհը ճանապարհը կճանաչի ՀՀ տարածք, բայց ադրբեջանցին հաջաթը տնկած կգնա ու կգա, որովհետև ասեցին լինելու է միջանցք ու ստանում են արդեն, հինգ է պակաս։

Ալիևը առ այսօր նեքին լսարանի համար հայտարարություններ չի արել, ստախոսներ, նրա բոլոր հայտարարությունները կյանքի են կոչվել որպես արհավիրք մեր գլխին։ Իսկ դուք ամեն անգամ գլուխ եք արդուկել, թե հեսա-հեսա լավ կլինի։

Ու մի ինքնախաբեություն էլ կա, թե ՀՀ քաղաքացիներն էլ պարզեցված կարգով Ադրբեջանով կգնան ՌԴ։ Լու՞րջ, կասե՞ք էդ ով պիտի չերեզ Բաքու քշի գնա Ռուսաստան, ո՞վ…

Կապիտուլյացիոն փաստաթղթում չկար միջանցք ՀՀ-ով, էսօր Լավրովը դա ավելացրեց։

Մի քանի օր առաջ էլ Ալիևը Եվրոպային էր խոստանում ավելի շատ գազ, անգամ հոսանք, եթե միջանցքը տրամադրվի։

Ես չեմ հասկանում տղերք, հրաժարականի օպցիան, իսկ ավելի ստույգ սիկտիր լինելու օպցիան էդ իշխանության հնարավորությունների մեջ փչացել է՞, վաաբշե՞ չի աշխատում։ Արդեն որերորդ անգամ գցում ես ոտքիդ, ապուշ, ինչքա՞ր կարելի է…

Կիսվել էջում