ՄամուլՏեսանյութ

«Մղկտում ենք, բոլորս լաց ենք լինում». Ստեփանավանում վերջին հրաժեշտն են տվել Արսեն Գևորգյանին

Շատ տխուր են այսօր Ստեփանավանում:

Այդպես են նկարագրել իրենց հոգեվիճակը համայնքի բնակիչները, որոնք այսօր հողին են հանձնել իրենց համաքաղաքացուն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արսեն Գևորգյանին, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու էր ու կալանավորվել էր ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ:

Նրա թիմակիցները վստահ են՝ Արսենի կյանքը հնարավոր էր փրկել, եթե նա ապօրինի կալանավորված չլիներ ու ժամանակին բուժօգնություն ստանար:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։

Կիսվեք ձեր էջում