ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ իրավիճակ է հրդեհի վայրում

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Ծիծեռնակաբերդ» 110/6 էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարները իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ՝ կանխելով կրակի տարածումը։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկվել է, հիմնականում՝ Կենտրոն վարչական շրջանում։ Նրա խոսքով՝ էլեկտրամատակարարումը բաժանորդներին ժամերի ընթացքում կվերականգնվի։

ՀԷՑ-ը հայտնել է նաև, որ ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են, իսկ դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում