Շոու-բիզնեսՏեսանյութ

Պապան չի խոստովանում, բայց արգելում էր երգել. Կամո Սեյրանյանի դուստրը անկեղծացել է

Հայաստանի վաստակավոր արտիստ, հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրը՝ Սեդան, ընդամենը 14 տարեկանում է որոշել իր կյանքը կապել երգարվեստի հետ։

Սակայն տարիների ջանքերն ու նվիրումը, երբ արդեն պետք է արդյունք տային, բախվել են հոր՝ «Թույլ չեմ տա երգես» որոշմանը։

Կամո Սեյրանյանն այս մասին երբեք չի խոստովանում, սակայն Սեդան «Թիվ-թվաբանություն» հաղորդման տաղավարում անկեղծացել է՝ պատմելով, որ այդ դժվար պահին մայրն է իրեն ուժ տվել ու օգնել շարունակել զբաղվել սիրելի գործով։

Այսօր Սեդան երգում է, հոր հետ մեկնում տարբեր երկրներ, վայելում ժողովրդական ու աշուղական երգարվեստը գնահատող հանդիսատեսի սերն ու ջերմ ընդունելությունը։

Հաղորդման ընթացքում նա նաև պատմել է բեմից դուրս մնացած ամենաուրախ ու հետաքրքիր դրվագների մասին, երգել և հուզել ներկաներին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում