Մամուլ

ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը մարել չի հաջողվում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

hrdeh 1 1
hrdeh 2 2
hrdeh 3 2
Կիսվեք ձեր էջում