«Շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, մեծ մասամբ Կենտրոն վարչական շրջանում»․ ՀԷՑ տնօրեն
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանի հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, հիմնականում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Այս մասին հրդեհի վայրում լրագրողներին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ժամերի ընթացքում կվերականգնվի բոլորի էլեկտրամատակարարումը»,– ասել է նա։
Ինչպես արդեն հայտնել էինք հրդեհը բռնկվել է այսօր ժամը 17.00–ի սահմաններում։
Շուրջ երեք ժամ անց հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը։


