ՄամուլՏեսանյութ

Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Ծիծեռնակաբերդ» 110/6 էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարները իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ՝ կանխելով կրակի տարածումը։

ՆԳՆ խոսնակը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել․ «Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում