Օգտակար

Ինչ անել կատվի կծածի դեպքում

Կատվի կծածից հետո բժշկի դիմած յուրաքանչյուր երրորդ տուժած հոսպիտալացվել է, ցույց է տվել նոր հետազոտությունը։

193 հոսպիտալացվածներից երկու երրորդին պահանջվել է վիրահատական միջամտություն: Միջին տարիքի կանայք ավելի շատ են տուժել կատուների կծածներից:

Մայոյի համալսարանի հետազոտողները հաղորդել են, որ որոշ մարդկանց բուժումը կարող է հակաբակտերիալ բուժում պահանջել, քանի որ կատվի ժանիքները ծակում են մաշկը, և մանրէները կարող են թափանցել հյուսվածքի մեջ:

կատվի կծած

«Կծածները կարող են լուրջ վարակների հանգեցնել, որոնք կարող են  պահանջել հակաբակտերիալ բուժում, հոսպիտալացում, իսկ երբեմն նաեւ վիրահատական բուժում»,- USA Today-ի հարցազրույցում ասել է Մայոյի  կլինիկայի վիրաբույժ-օրթոպեդ, բժիշկ Բրայան Կարլսենը, տեղեկացնում է Fox News-ը։

Չնայած շատ մարդիկ հակված են առհամարել կատվի կծածները, դաստակի կծածները հոսպիտալացման ավելի մեծ ռիսկ ունեն, քանի որ ձեռքն ու դաստակը մանրէների համար լավ սննդարար միջավայր են, բացահայտել են հետազոտողները:

Հետազոտողները մարդկանց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել կատվի կծածների հետ, որպեսզի դրանք չայտուցվեն եւ չկարմրեն:

«Դա կարող է քորոցի ծակածի պես լինել, բայց կատվի կծակից հետո ճիշտ է բժշկի դիմելը»,- ասա Կարլսենը:

Կիսվել էջում