ՄամուլՏեսանյութ

Ինչպես է ադրբեջանական անօդաչու թռչող սարքը հարվածում զինվորական մեքենային (Տեսանյութ)

Ինչպես է ադրբեջանական անօդաչու թռչող սարքը հարվածում զինվորական մեքենային (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

ats harvac

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով