ՄամուլՏեսանյութ

Ինչպես են Արթիկում դիմավորում գերեվարումից վերադարձած Մարտին Աղրամանյանին (Տեսանյութ)

Ինչպես են Արթիկում դիմավորում գերեվարումից վերադարձած Մարտին Աղրամանյանին (Տեսանյութ)

Բաքվի գերությունից երեկ երեկոյան հայրենիք վերադարձած տղաները, որոնցից 4-ը Գյումրիից են, մեկը՝ Վանաձորից:

Գերության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում, Սամվել Աղրամանյանի խոսքով, նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով տղաները կապ են հաստատել ընտանիքների հետ:

Իրենց որդիներին ընդամենը մի քանի րոպե տեսակցած հարազատներն ասում են՝ առողջական խնդիրներից չեն բողոքել։

artik geri veradardz

Շուրջ 10 ժամ տևած  հարցաքննությունից հետո տղաները ոստիկանների ուղեկցությամբ տուն են վերադարձել։

Նշենք, որ զինվորներից չորսը՝ Մարտին Աղրամանյանը, Աշոտ Գևորգյանը, Ֆելիքս Գրիգորյանը և Վարազդատ Մանուկյանը, գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից 2020 թվականի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հրադադարի մասին հայտարարությունից հետո, իսկ Էդիկ Հովսեփյանը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանային բախման ժամանակ։

Մանրամասները՝ Hraparak TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով