ՄամուլՏեսանյութ

Ինչի համար պետք է փոշմանեի․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Ինչի համար պետք է փոշմանեի․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի փոշմանել, որ 5 տարի առաջ ԲՀԿ-ն ընտրել է Նիկոլ Փաշինյանին:

«Ինչի համար պետք է փոշմանեի, ինչ-որ բա՞ն է փոխվել: Երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է»,- ասաց Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքը տալու մեջ իրեն մեղադրանք առաջադրելուն, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել է, ես կհամաձայնեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճվեր»:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում