ՄամուլՏեսանյութ

Գազելներն առհասարակ դուրս կբերվեն բոլոր մնացած երթուղիներից

Գազելներն առհասարակ դուրս կբերվեն բոլոր մնացած երթուղիներից

Գազելների առհասարակ դուրս բերումը բոլոր մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հարցով դիմեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանին. «Բազմաչարչար տրոլեյբուսներից ի՞նչ կա, որ Վրաստանում են»:

Ի պատասխան Հարությունյանն ասաց. «Պաշտոնական տեղեկություն չենք ստացել մատակարար ընկերության կողմից ուշացման եւ խնդիրների հետ կապված:

Ոչ պաշտոնական տեղեկությունն այն է, որ 4 հատը գտնվում է Վրաստանի տարածքում, շուտով կանցնեն դեպի Հայաստան»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում