Մամուլ

Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում

Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջիկա հանգստյան օրերին Բրյուսելում կվերսկսեն խաղաղ բանակցությունները, քանի որ արևմտյան դաշնակիցները կուժեղացնեն միջնորդական ջանքերը հակամարտող հարևանների միջև տեղի ունեցած վերջին միջադեպերից հետո։

Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով հանդիպման նախապատրաստումից տեղյակ երեք պաշտոնյաների:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին անգամը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն։ Սրան նախորդել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների լայնածավալ քննարկումները Վաշինգտոնում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ», և որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը տեսանելի է, հասանելի։

Կիսվել էջում