Շոու-բիզնես

«Իմ հերը ոչ մի առաջնորդի երբեք չի սապոնվել»․ Հրաչ Ղևոնդյան

«Իմ հերը ոչ մի առաջնորդի երբեք չի սապոնվել»․ Հրաչ Ղևոնդյան

Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․

«Շատ եմ մտածել գրեմ էս ամենը, թե՞ ոչ ու վերջը որոշեցի գրել:

Իմ հայրը կես դար ապրած սպիտակցի տղայա, ով արդեն 30 տարի ա երգում է ու շատերի կնունքները, հարսանիքներն ծնունդներ է ծաղկեցրել:

Իմ հերը, ոչ մեկինը չի, ոչ մի քաղաքական թիմին չի պատկանում, ոչ մի առաջնորդի երբեք չի, կներեք` սապոնվել, ու նմանատիպ այլ բաներ:

hrach hayk ghevondyan

Իմ հայրը երգիչ ա, սովորական հայ արտիստ: Ինչի՞ եմ ասում սովորական, որովհետև իմ հերը երբեք չի ցանկացել ինչ-որ մեկին, ինչ որ բան ցուցադրել, գլուխ գովալ:

Նույնիսկ իր «աստղայինը» չտարավ, երբ իր շատ երգեր միջազգային ճանաչում ստացան: Ինքն իր կյանքը ապրում ա էնպես, որ ես միայն հպարտ եմ իրենով:

Ի դեպ, առիթից օգտվեմ ու ասեմ հետևյալը` իմ հերը, եթե հայրենասեր տղա չլիներ, հավատացեք հանուն փողի կընդուներ թուրքերի առաջարկն ու կգնար մի քանի անգամ մենահամերգ կտար Թուրքիայում: Ինքն իր Հայաստանն ու Արցախ աշխարհը շատ է սիրում:

Ես խնդրում եմ, որ իմ պապային չկապեք քաղաքականության հետ: Ինքը Ձեր Հայկոն ա, Ձեր Սպիտակցի Հայկոն: Աստված ձեզ պահապան, ժողովուրդ ջան:

Հ.Գ. Պապ ջան»:

Կիսվել էջում