Մամուլ

Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովն արդարացվեց։ Քիչ առաջ Կենտրոնի դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց որոշումը։

«Ճանաչել և հռչակել Իգոր Խաչատուրովի անմեղությունը 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան արդարացնել մեղսագրվող արաքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։

Խափանման միջոց գրավը վերացնել, իսկ գրավի գումար հանդիսացող գրավը վերադարձնել գրավատուին»,-նշված է որոշման մեջ

Հիշեցնենք, որ Խաչատուրովը 2 ամիս կալանքի տակ մնալուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ըստ նախաքննական մարմնի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Կիսվել նյութով