ԱշխարհՏեսանյութ

Ժիտոմիրը «Իսկանդերով» գնդակոծվել է Բելառուսի տարածքից. Գոսսպեցսվյազ (Տեսանյութ)

Ժիտոմիրը «Իսկանդերով» գնդակոծվել է Բելառուսի տարածքից. Գոսսպեցսվյազ (Տեսանյութ)

Բելառուսի տարածքից հրթիռային հարձակում է իրականացվել ուկրաինական Ժիտոմիր քաղաքի օդանավակայանի վրա, հայտնում է Ուկրաինայի հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ​​ծառայության (Գոսպեցսվյազ) թլթեգրամ-ալիքը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ժիտոմիրի օդանավակայանը հրթիռակոծվել է Բելառուսից։

jitomir

Կիրակի օրը Բելառուսի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ «Իսկանդեր» հրթիռների արձակման մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ «Մոզիրի շրջանից «Իսկանդերների» արձակում Ուկրաինայի ողջ տարածքում. գործարկումը ժամը 17:00-ի սահմաններում»,- գրել է Գերաշչենկոն։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում