Շոու-բիզնես

Ժամանակն է եկել խոսելու, որպեսզի մարդկանց հասանելի լինի իրական պատմության հիմքը. Տաթև Սարգսյան

Ժամանակն է եկել խոսելու, որպեսզի մարդկանց հասանելի լինի իրական պատմության հիմքը. Տաթև Սարգսյան

Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «Look & Face» նախագծի շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Տաթև Սարգսյանին։

Տաթև Սարգսյանը` Դիանա Տոռեսի դեմ դատի, գումարի պահանջի, Մերիի և Շուշանի հետ կռվի լուրերի մասին։

«Եթե մարդը հրավիրում է ինձ իր տուն, ես այդ աղջկան տեսել եմ իմ կյանքում 4-5 անգամ, պատահական ծանոթություն է եղել, յադ մասին կարող եմ նույնպես կիսվել, չեմ կարծում, որ նա կշահի հիմա իմ այս խոսքից, և իսկապես երևի ժամանակն է եկել խոսելու, որպեսզի մարդկանց հասանելի լինի իրական պատմության հիմքը։

Ինձ հրավիրում է իր տուն, որպեսզի լուսանկարվեմ իր հորեղբոր հետ, նշելով, որ ինձ շատ է սիրում, որպես դերասանուհի։ Լուսանկարվում եմ, չեմ մերժում այդ մարդու առաջարկը։ Դա է եղել սկզբունքը իրենց տուն այցելելու։

Որոշ ժամանակ անց այդ նկարը հրապարակվում է և չի նշում, որ իր հորեղբայրն է, պարզապես կտրում է, տեղադրում է համացանցում, որտեղ երևում է միայն տղամարդու ձեռքը, ինձ գրկած»։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով