Ազատ խոսք

Թևերիդ տակ պահվող դեմքերն են թիկունքից խփողը, իրանք են քեզ փուռը տալու․ Աշոտ Ասատրյանը՝ Մարությանին

Թևերիդ տակ պահվող դեմքերն են թիկունքից խփողը, իրանք են քեզ փուռը տալու․ Աշոտ Ասատրյանի գրառում-հորդորը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Պետական ապառատը մի հատ զզվելի բնավորություն ունի: Երբ որ կան բազմաթիվ խնդիրներ ինքը քեզ տալիսա անսահման հնարավորություն, որ դու դրանք լուծես, բայց լուծելուց հետո գալիսա դրանց համար պատասխան տալու ժամանակահատվածը,որը իրականում ավելի բարդա, քան բուն խնդիրները:

Ես և Դուք, պարոն Մարության, պետական ապառատում նորեկ էինք, շատ բաներից տեղյակ չէինք, շատ բաներ մտքներովս էլ չէր անցնի: Ես հիշում եմ, թե քաղաքի աղբի համար ինչպես էին թուք ու մուր տալիս մեզ, պատկերացնում եմ, որ ինձ էին այդքան «կպնում» բա Ձեզ ինչ կանեին: Ճիշտ էին անում, խոսք էինք տվել, պետք է պատվով դուրս գայինք… ու եկանք:

Հիմա ամենակարևորը: Պետական ապառատում տարիներ շարունակ բուն է դրել միմյանց «դեմ տալու» ավանդույթը: Դա կատարվում է ամենամտերիմների ձեռամբ: Ես դա տեսել եմ, զգացել եմ թե ինչպես կարող է մարդ հետդ հաց կիսել ու սեղանից հեռանալուց քեզ «դեմ տա», քո մասին բամբասի: Չեմ ուզում իհարկե դուք դրա մեջով անցնեք, բայց զգում եմ,որ գնում եք այդ հետքերով:

Ես թվեր ու դեմքեր լավ չեմ հիշում, բայց դեպքերը շատ ընտիր եմ հիշում, կարող եմ մի քանի տարի առաջվա դեպքեր մանրամասն նկարագրել,
թե ինչպես են եղել: Հիմա Ձեր շուրջը պտտվող թեմաների մեծ մասը ձեր թևերի տակ պահվող դեմքերի ձեռքի գործն է: Դրանք ձեզ թիկունքից խփող են: Ես դա տեսել եմ, դրա մասին շատ լավ գիտեմ: Չեմ ուզում դուք էլ իմանաք:

Նույն Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը Երևանի ամենադժվար օրերին ավելի շատ անհանգիստ էին քաղաքի համար, քան հիմա թիկունքիդ հետևից բարձր գոռացող տպերը: Ես հո լավ գիտեմ, թե ով ինչքանով է օգնել, ով է պարզապես աչոկ հավաքել: Ես լավ եմ հիշում, ոնց էինք բոլորս միասին քաղաքը փրկում, իրար հետ կռվում, հայհոյում, նեռվայնանում, հետո հանգստանում ու վերջում արեցինք այն ինչի ականատեսը եղանք:

Հայկ, եղբայր, մի թող որ քեզ խժռի պետական ապառատը, մի թող թիկունքիդ հետևում հավաքվեն չինքնահաստատված անձիք, պարզապես մի թող, իրանք վտանգավոր են քո համար, իրանք են քեզ «փուռը տալու»: Լսիր ընկերներիդ, որոնք տեղից արդեն քիչ են մնացել կողքդ: Ինձ հիմա կարեղ ես չլսել, բայց հետագայում հաստատ կզրուցենք այս թեմայով, ավելի ուշ, երբ դու հեռու կլինես այդ շենքից ու մենք ոչ պաշտոնական կզրուցենք: Ես պաշտոնական զրույցները չկարողացա սիրել:

Էս նկարը մի քանի ամիս առաջ ավելի լավ առիթի համար էի քաշել, որ ստատուս գրեի, բայց չստացվեց: Սենց ստացվեց: Շարունակիր սիրել Երևանը, բայց արդեն մի փոքր զգույշ ու զգոն»:

Կիսվել էջում