Աշխարհ

Թուրքիայում ճոպանուղին պոկվել և ընկել է․ կա զոհ և վիրավորներ

Անթալիայում ճոպանուղու խցիկը պոկվել է ու ընկել բարձրությունից․ կա 1 զոհ, 7 վիրավոր։

Դեպքը տեղի է ունեցել Անթալիայի արևմուտքում գտնվող Կոնյաալթիի լողափից դեպի լեռ տանող հատվածում։

Ականատեսներից մեկը պատմել է, որ սկզբում պայթյունի նման ձայն է եղել, ճոպանուղին ուժգին ցնցվել է, հետո խցիկը փլվել է։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության բրիգադները։

Կիսվել էջում