ԱշխարհՄամուլՏեսանյութ

Էրդողանին Բաքվի շքերթում ծափողջույներով դիմավորեցին (Տեսանյութ)

Էրդողանին Բաքվի շքերթում ծափողջույներով դիմավորեցին (Տեսանյութ)

Շքերթին մասնակցել են ավելի քան 3000 զինծառայող ու մոտ 150 միավոր տեխնիկա։ Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությունը շքերթին նշանավորում է Հարավային Կովկասում ու Կասպից ծովին կից տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցության գոտու ընդլայնումը։

Նշենք, որ Բաքվի զորահանդեսում ցուցադրվել է մեր բանակի գրավված տեխնիկան։

Բաքվի շքերթ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել է Ադրբեջանի Հանրապետությունում Հաղթանակի օր սահմանել։ Շքերթին Ալիևը հայտարարեց, որ Զանգեզուրը, Գյոյչան (Սևան), Իրևանը մեր պատմական հողերն են։

«Ադրբեջանը մոտ 30 տարի գրավված էր… Իրականում Հայաստանի ագրեսիվ և բռնի քաղաքականությունը սկսվել է դեռ 1980-ականներին վերջերին։

Այդ ժամանակ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հարյուր հազարավոր ադրբեջանցի իրենց հայրենական հողերից վտարվել է։ Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է։

Մեր ժողովուրդը այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց գաղթեցրել է»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում