Աշխարհ

Հայաստանը պետք է խելք հավաքի․ ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է․ Էրդողան

Հայաստանը պետք է խելք հավաքի․ ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է․ Էրդողան

Ելույթ ունենալով Բաքվի կենտրոնում՝ Թուրքիայի նախագահը Հայաստանին խորհուրդ է տվել խելք հավաքել»։ «Հայաստանը պետք է խելք հավաքի։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը իրենց ժողովրդին հասցրել են դժբախտության։

Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան», – հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։

erdogan aliev 1

Թուրք-ադրբեջանական, ինչպես անվանում են՝ «Հաղթանակի շքերթը» մեկնարկել է Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում։ Ադրբեջանցի զինվորականների հետ դրան մասնակցել են նաև թուրք զինվորականները, ըստ հաղորդումների՝ խոսքը թուրքական բանակի էլիտար ստորաբաժանման մասին է։

Թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, Իլհամ Ալիևը իր խոսքում հասավ նաև Հայաստանի տարածք՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Կիսվել էջում