Շոու-բիզնեսՏեսանյութ

«Տպավորություն է, որ Հայաստանում հայտարարվել է ստորության մրցույթ»․ Անուշիկ Առաքելյանը տեսանյութ է հրապարակել

Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով հասարակության մեջ տեղի ունեցող երևույթներին։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում կամ առհասարակ հայերի միջև հայտարարված է ստորության մրցույթ, թե ով էլ ավելի ստոր կարող է լինել։

Չնայած ասում են՝ ստորությունը սահմաններ չունի, բայց արի ու տես, որ հայն այս մրցակցության մեջ փորձում է ապացուցել, որ ոչ, ինքն այդ սահմաններն էլ կհատի, մենակ թե ապացուցի, որ ամենաստորն է լինում։ Եվ ամեն գնով փորձում են, կարծես, արժանանալ այդ ամենաստորի տիտղոսին։

Ես, իհարկե, սա ասում եմ՝ տեսնելով, թե առհասարակ ինչ է կատարվում իմ շուրջը, լսելով, թե ինչ է տեղի ունենում, համացանցում տեսնելով կատարվողը։

Մի տեսակ չես հավատում, որ սա հայ ազգի մասին է, որովհետև այդ շեմը տարիքային չէ․ տեսնում ես՝ դեռահասից մինչև խոր ծերություն։ Մարդիկ, այո՛, մի տեսակ մրցում են, որպեսզի ապացուցեն, որ իրենք են ամենաստորը»,- ասել է նա։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում